Զինծառայողների սննդի կազմակերպման գործընթացում ներգրավելու են մասնավոր գործընկերներին

Զինծառայողների սննդի կազմակերպման գործընթացում ներգրավելու են մասնավոր գործընկերներին

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերն այն մասին, որ զինծառայողների սննդի կազմակերպման գործընթացում իրականցվող բարեփոխումները հեռուն գնացող նպատակ ունեն, երկար սպասել չտվեցին: Հիշեցնենք, որ դեռ 2018 թվականի դեկտեմբերին պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ փորձնական ծրագիր է սկսվելու և որի իրականացման համար հայտարարվել էր մրցույթ, հայտարարելով, որ եթե մինչև հիմա գործընթացն իրականացվում էր ԶՈՒ–ի միջոցով, ապա այսուհետ գործընթացում ներգրավելու են մասնավոր գործընկերներին:

Մրցույթում հաղթող էր ճանաչվել մի քանի ընկերություն, որոնցից դեռ միայն «Արտ Լանչ» սննդի կետերի ցանցն է սկսել իր գործունեությունը: Մի քանի օր առաջ «Արտ Լանչ» ընկերության հիմնադիր Բակուր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է, որ նրանք արդեն սկսել են պաշտպանության նախարարության զորամասերից երկուսում ճաշարանների շահագործումը: «Գործընթացը շարունակական է, ամիսը մի քանի զորամասերի ճաշարաններ կանցնեն նույն մեթոդին: Աշխարհի զարգացած և հզոր բոլոր երկրների բանակներում զինվորի հացը վստահված է մասնավորին: Ի՞նչ առավելություն կա։ Նշեմ կարևորագույները՝ որակի բարձրացում և տեսականու ընդլայնում», — նշել է Բակուր Մելքոնյանը:

Նոր համակարգը թույլ է տալիս նաև ճաշարաններից լիովին վերացնել վերակարգերը։ Անձնակազմն այսուհետ չի միջամտի սննդի պատրաստման գործընթացին և կզբաղվի բացառապես մարտական նախապատրաստությամբ։ Խոհանոցային գործերով կզբաղվեն այն մասնավոր ընկերության աշխատակիցները, որը կազմակերպում է զինվորներին սննդով ապահովելու գործընթացը։

Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ նրանք ընդգծել են երկու կարևոր նպատակներ`

1. Ապահովել բարձր որակ և բազմազանություն,

2. Ճկուն գնումների շնորհիվ ապահովել մաքսիմալ տեղական արտադրանքի օգտագործում։

Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հրատարակել է հետաքրքրական ցուցանիշ, առ այն, որ ներկայումս երկրի զինված ուժերի ղեկավարությունը հասել է նրան, որ բանակի համար նախատեսված պարենամթերքի ընդհանուր ծավալի մոտ 75 տոկոսը գնվում է ներքին շուկայում։

Դիտումների քանակը: 4986
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Մեկ պատասխան “Զինծառայողների սննդի կազմակերպման գործընթացում ներգրավելու են մասնավոր գործընկերներին”-ին

  1. Օգտատեր
    1

    Ոչ ճշգրիտ ինֆորմացիա։
    Արդեն ասսից ավել սկսել են նաև ուրիշ կազմակերպություններ այս գործընթացը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին