17 հայ ռազմագերիները կվերադառնան հայրենիք

17 հայ ռազմագերիներ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, կվերադառնան հայրենիք։ Աղբյուրը նաև նշում է, որ նշված զինվորները գերեվարվել են սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած բախումների ժամանակ։

Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ փոխանցման ենթակա զինվորներից չորսը վիրավոր էին և նրանց ցուցաբերվել է բժշկական օգնություն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հաստատել է սեպտեմբերի 13-ի ագրեսիայի արդյունքում 17 հայ զինծառայողի գերեվարումը։ Այդ մասին ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի փոխնախագահ Դիանա Քարազյանը ևս տեղեկություն է տվել լրատվամիջոցներին։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բաքվից պահանջել է մանրամասն տեղեկություններ տրամադրել գերիների մասին, նրանց բժշկական փորձաքննության ապացույցների մասին և նման այլ տվյալներ: Սակայն ադրբեջանական կողմը անորոշ տեղեկատվություն է տրամադրել»,- նշել է Քարազյանը՝ հավելելով, որ Բաքվի նման պահվածքը չի զարմացնում հայկական կողմին։

Դիտումների քանակը: 3902
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին