17 զինծառայող գտնվում է Ադրբեջանում. Ռաֆայել Վարդանյան

ՔԿ

Այս պահի դրությամբ հայկական կողմն ադրբեջանական կողմից ունի 2 հարցաքննված ռազմագերի, ՔԿ-ում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

«Նրանք պահվում են միջազգային բոլոր մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմամբ, ամենաբարձր մակարդակով ստանում են համապատասխան բժշկական օգնություն, սնունդ և մնացած բոլոր պահանջներն ապահովված են։ Նույնիսկ հարցաքննության ընթացքում նրանցից մեկը նշեց, թե Ադրբեջանում իրեն դժվար թե ավելի լավ վերաբերմունքի արժանացնեին», — ասաց Ռաֆայել Վարդանյանը։

Հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 17 զինծառայող, ովքեր գտնվում են Ադրբեջանում։

«Նրանց տվյալները ճշտված են, երկուսի մասով էլ ճշտվում են։ Աշխատում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ հայաստանյան ներկայացուցչության և ՊՆ ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ», — ասաց նա:

Դիտումների քանակը: 4373
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին