Պատրաստ են հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը

105662633_1262929843893278_5277645052776594434_o

Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Նրանք կվերցվեն օգտագործման Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նշել, որ սա շատ լուրջ առաջընթաց է հայկական բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար։

“Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին թեստերը մշակելու և արտադրելու համար, ինչպես նաև պարետատանը դրանց մշակման համար անհրաժեշտ պարագաները և նյութերը ձեռք բերելու և Հայաստան ներկրելու համար”,- նշել է նախարարը։

Դիտումների քանակը: 4782
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին