Այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՆԳ նախարարությունը։
Զինված տղամարդիկ գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի բեկորային վնասվածքներով տեղափոխվել բուժհաստատություն։
Նռնակով զինված մեկ հոգի այս պահին շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար: Նա սպառնում է պայթեցնել նռնակը:
Հավելենք, որ «Մարտական եղբայրություն» կազմակերպությունը, որի 49 անդամներ այսօր՝ ավելի վաղ, ձերբակալվել էին, հերքել է իր առնչությունը ոստիկանությունում տեղի ունեցած միջադեպի հետ։
Թողնել պատասխան