Ադրբեջանը Վարանդայում պայքարում է հրդեհի դեմ

Վարանդա

Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողությանն անցած Ֆիզուլիի շրջանում (Վարանդա) երկու օր շարունակ չի հաջողվում մարել բռնկված հրդեհը։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Համաձայն հաղորդագրության հրդեհը բռնկվել է բարդ լեռնային ռելիեֆ ունեցող տեղանքում այդ իսկ պատճառով էլ 2 օր է չի հաջողվում մարել հրդեհն ու կանխել դրա տարածումը։  Հրդեհի մարմանը, բացի հրշեջ ջոկատներից, մասնակցում է նաև երկրի արտակարգ իրավիճակների նախարարության ավիախմբի ուղղաթիռը:

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են նաև, որ հրդեհը տարածվել է Ֆիզուլիի ականապատված տարածքում, որը մասամբ ներառում է անտառային գոտին։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ հակառակորդը տեղեկություններ էր տարածում, որ Ակնայի շրջանում ականի պայթյունից քաղաքացիներ են զոհվում։ 2021 թվականի հունիսի 12-ին Աղդամի (Ակնայի) շրջանի հակատանկային և հակահետևակային 97 000 ականների տեղակայման քարտեզ տրամադրելու դիմաց 15 ձերբակալված հայեր հանձնվել են Հայաստանին։

Դիտումների քանակը: 4796
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին