44-օրյա պատերազմի մասնակից մայոր է կալանավորվել. ՀՀ ՔԿ

կալանք

44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա է կալանավորվել։ Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունը նշում է, որ մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով (սեփական կյանքը փրկելու նպատակով)` ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

2021թ. օգոստոսի 25-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանության անգործություն) 4-րդ մասով։

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որն օգոստոսի 28-ին բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այլ մաբրամասնություններ առայժմ չի հաղորդվում։

Դիտումների քանակը: 4316
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին