44-օրյա պատերազմն Անտուան Ագուջյանի աչքերով

33892572_0_103_1100_722_640x0_80_0_0_e6cd0f02f60676644ac075e2f5eb15fd.jpg

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում լուսանկարների միջոցով ներկայացվում է Արցախյան 44–օրյա պատերազմն ու դրա հետևանքները։

Ինչպես հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի՝ Արցախին նվիրված «Տոկունություն» (Résilience) խորագրով լուսանկարների ցուցահանդեսը Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Le 148» մշակութային կենտրոնում բացվել է հոկտեմբերի 2–ին։ Ցուցահանդեսը 2021թ. թանգարանային գիշերվա շրջանակներում է կայանում։

Անտուան Ագուջյանի լուսանկարներն այցելուներին կներկայացնեն Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի արհավիրքները։

Ցուցահանդեսի և մշակութային կենտրոնի բացման արարողությանը ներկա են գտնվել Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, ցուցահանդեսի հեղինակ Անտուան Ագուջյանը, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Հայկ Խեմչյանը։

Հայտնի է, որ ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև հոկտեմբերի 23-ը։

44-օրյա պատերազմն Անտուան Ագուջյանի աչքերով

44-օրյա պատերազմն Անտուան Ագուջյանի աչքերով

Դիտումների քանակը: 4004
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին