Ադամ Շիֆն Արցախի անկախությունը ճանաչող օրինագիծ կներկայացնի Կոնգրես. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադամ Շիֆ

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Կոնգրես կներկայացնի օրինագիծ, որով կոչ է արվում ճանաչելու Արցախի անկախությունը և ինքնիշխանությունը, ինչպես նաև դատապարտելու Ադրբեջանի ագրեսիան: Այդ մասին կոնգրեսական Ադամ Շիֆը հայտնել է ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» պարբերականի հետ զրույցում։

«Արցախի անկախության և ինքնիշխանության ճանաչումը նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը ես շրջանառության մեջ կդնեմ արդեն վաղն առավոտյան։ Այս քայլը Միացյալ Նահանգներին հաշվետու կդարձնի։ Բացի այդ` ես լրջորեն անհանգստացած եմ, որ Ադրբեջանը ևս մեկ պատերազմ է ծրագրում Արցախի և բուն Հայաստանի դեմ»,- հայտարարել է Շիֆը։

«Կարծում եմ` սա բավական լուրջ ուղերձ կլինի Բաքվի բռնապետին, որ Կոնգրեսում ներկայացված երկու կուսակցություններն էլ պատրաստ են պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները», — ընդգծել է Ադամ Շիֆը։

Դիտումների քանակը: 3975
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին