Ադրբեջանական կողմը փոխանցել է 1 դի

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Փետրվարի 15-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել։ Սակայն, ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել մեկ զինծառայողի աճյուն:

Վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փետրվարի 16-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1379 աճյուն:

Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր չեն իրականացվելու:

Դիտումների քանակը: 4308
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին