Ադրբեջանական կողմը զոհված հայերի կեղծ ցանկ են հրապարակել

Ադրբեջանական հաքերները իբր 5500 զոհված հայ զինծառայողի անուն են հրապարակել։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ինչպես են նրանք կազմել այդ ցանկը և ինչ նպատակ են հետապնդել։

«Իրականում ընտրական ռեգիստրից անկապ մարդկանց անուններ են լցրել։ Մեջը մենակ 17 Անի կա։ Իմաստը պարզ է` կասկածներ սերմանել։ Իմ կարճ և գրական խորհուրդը` ռադ արեք»,–նշել է նա։

Ավելի վաղ ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն հայտարարել էր, որ մեր կորուստների վերաբերյալ ադրբեջանական տեղեկությունները կեղծ են։

Դիտումների քանակը: 4388
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին