Հակառակորդը, ճշտված տեղեկություններով, ունի մոտ 200 մարդկային կորուստ. Արծրուն Հովհաննիսյան

Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսում անդրադարձել է հակառակորդի կողմից 200 մարդկային կորուստների, մոտ երեք տասնյակ զրահատեխնիկայի կորուստի և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավորումների հարցերին:

Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հայկական կողմի մոտ 100 վիրավորներից 10 զինծառայող տեղափոխվել է Երևան, ստացել համապատասխան բուժօգնություն, մնացածների վիճակն ավելի թեթև է:

«Մեր գործողությունները ի սկզբանե երբեք էլ զուտ պաշտպանողական չեն եղել, բայց չնշենք՝ որտեղ ինչ ենք անում», — ասաց նա:

«Մենք այս պահին տիրապետում ենք որոշակի հստակություն պարունակող տեղեկությունների և՛ գրոհայինների մասով, և՛ ընդհանրապես Թուրքիայի միջամտության մասով, և՛ թուրքական արտադրության զինատեսակների կիրառության մասով՝ ադրբեջանական զինված ուժերում, դրանք արդեն կասկած չհարուցող փաստեր են», — հայտարարեց Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնի ներկայացուցիչը:

Դիտումների քանակը: 4773
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին