Արայիկ Հարությունյանը տեղեկություններ է հաղորդել

Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի։ Նա մասնավորապես ասել է, որ պատերազմին սպասելու համար մեզ շատ բան պետք չէր, մեր ձեռքի տակ էին Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական վերնախավի հայտարարությունները պատերազմի վերսկսմանը նախորդած շաբաթներին: Լայնածավալ ռազմական գործողությունները սկսվել են առավոտյան 7:00-ից՝ ձգվելով Օմարից մինչև Արաքս: նշվել է նաև, որ ունենք կորցրած դիրքեր Թալիշի ուղղությամբ և հարավային թևում, ունենք տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Մարտունիում զոհվել են տատն ու 9-ամյա թոռը: Հարությունյանը նշել է, որ ունեցած տվյալներով օգտագործվում է թուրքական բանակի ժամանակակից զինտեխնիկան, որը Ադրբեջանում համատեղ զորավարժության պատրվակի տակ օգտագործվել է, սա նշանակում է, որ Արցախի դեմ կռվում է նաև Թուրքիան: Արցախն օգտագործում է ՊԲ ուժերը: 10000-ից ավելի հայ կամավորներ ցանկություն են հայտնել գալու Արցախ:

Դիրքերի հետ կապված հարցին նա նշել է, որ այո՛, դիրքեր կորցրել ենք, բայց և ունենք վերադարձված դիրքեր։ Հարությունյանը վստահեցրել է, որ պատերազմի արդյունքները մեզ համար կանխատեսելի են և, որ թշնամին ձախողվելու է: Առկա է նախանշած մարտավարություն, հրավիրվել են Անվտանգության խորհրդի նիստ՝ ընդլայնված կազմով՝ ներգրավելով նաև փորձառու հրամանատարներին: Նա նշել է նաև, որ ծավալվել է պատերազմ է իր բոլոր կանոններով և, որ ինքը կապի մեջ է ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ։ Հարությունյանը շեշտեց, որ մենք հաղթելու ենք, իսկ Ադրբեջանի առաջին օրվա խնդիրը չի կատարվել:

Դիտումների քանակը: 5263
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին