Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, այսօր երկու զորակոչիկներ՝ Ֆիրդովսի Աբդուլաևը և Ֆարիդ Մամեդովը, եղանակային վատ պայմանների հետևանքով անհետացել են։
Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քաշաթաղի (Լաչին) շրջանում` մեկ մարտական դիրքից մյուսը տեղափոխվելու ճանապարհին:
Պաշտոնական Բաքուն հայտնում է, որ չնայած ձյան փոթորկին և դժվարանցանելի լեռնային տեղանքին, անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքներ, և ամեն ինչ արվում է անհետացած երկու զինծառայողներին հայտնաբերելու համար:
Թողնել պատասխան