Նոյեմբերի 4-ին՝ Ժամը 19:40-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Աղբյուրը փոխանցում է, որ հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հայկական կողմին մեղադրել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելումեջ, ինչը ՀՀ ՊՆ-ի կողմից կրկին ապատեղեկատվություն էր որակվել։
Թողնել պատասխան