Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է հայկական զինված ուժերի կողմից «Քելբաջարի» (Քարվաճառ) շրջանում ադրբեջանական դիրքերի հրետակոծության մասին։

«Նոյեմբերի 13-ի կեսօրից հայկական զինուժը Բասարկեչարի շրջանի Յուխարի Շորջա բնակավայրի դիրքերից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, դիպուկահար հրացաններից և նռնականետերից գնդակոծում է ադրբեջանական բանակի դիրքերը՝ Քելբաջարի շրջանի Զեյլիկ բնակավայրի ուղղությամբ», — ասված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Աղբյուրի համաձայն՝ այդ ուղղությամբ կրակահերթերը շարունակվում են։

Պաշտոնական Երևանն իր հերթին ադրբեջանական կողմին է մեղադրում Գեղարքունիքի մարզի ուղղությամբ կրակ բացելու համար։

«Նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան», — հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Դիտումների քանակը: 4616
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին