Գորիս-Կապան մայրուղու վրա տեղակայված ադրբեջանական ոստիկանների մասնակցությամբ այսօր ևս նոր միջադեպ է գրանցվել: Նրանց իսկ կողմից տարածած տեսանյութից պարզ է դառնում, որ վերջիններս կանգնեցրել են երեխաների տեղափոխող հայկական միկրոավտոբուսը, ստուգել, միաժամանակ սվինով պոկել են միկրոավտոբուսին կպցրած խորհրդանիշերը, մասնավորապես` Արցախի Հանրապետության դրոշը:
Տեսանյութը լայն տարածում է ստացել տելեգրամյան ալիքներում։ Հայտնի է նաև, որ միջադեպի մասին ռուս խաղաղապահները տեղեկացվել են, ովքեր էլ ուղեկցել են երեխաներին տեղափոխող տրանսպորտային միջոցը:
Թողնել պատասխան