«Լեռնային Ղարաբաղը դա Ադրբեջան է». ադրբեջանցի զինվորականը հայ պատանիներին

20210917_212831

Arcakh24.info լրատվական կայքի տեղեկություններով Գորիս-Կապան մայրուղու վրա տեղի ունեցած միջադեպի մասնակիցներն Արցախի ֆուտբոլային թիմի պատանիներն էին, ովքեր Կապանում կայացած խաղից հետո վերադառնում էին Ստեփանակերտ։

Հիշեցնենք, որ այսօր Գորիս-Կապան մայրուղու վրա տեղակայված ադրբեջանական ոստիկանների մասնակցությամբ այսօր ևս նոր միջադեպ էր գրանցվել` վերջիններս կանգնեցրել են երեխաներին տեղափոխող հայկական միկրոավտոբուսը, ստուգել, միաժամանակ սվինով պոկել են միկրոավտոբուսին կպցրած խորհրդանիշերը, մասնավորապես` Արցախի Հանրապետության դրոշը:

Տեսանյութը լայն տարածում է ստացել տելեգրամյան ալիքներում։ Հայտնի է նաև, որ միջադեպի մասին ռուս խաղաղապահները տեղեկացվել են, ովքեր էլ ուղեկցել են երեխաներին տեղափոխող տրանսպորտային միջոցը:

Դիտումների քանակը: 4262
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին