Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ ԱՀ քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին։ Այդ մասին հաղորդում են Արցախի Հանրապետության ԱԱԾ-ից։
«Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել հունվարի 14-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի քաղաքացի Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, ԱՀ ԱԱԾ–ն պարզում է ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո իր տունը կորցրած և Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում վերաբնակեցված Անդրանիկ Ալեքսանյանը երեկ հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում։
Թողնել պատասխան