Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում թշնամին հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը։
Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել էր նաև օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում։ Հայտնի է, որ Շոշ-Մխիթարաշեն հատվածում ադրբեջանական զինուժը, բացի հրաձգային զինատեսակներից կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Հայկական կողմից տուժվել է զինծառայող և վնասվել է Մխիթարաշեն համայնքի բնակչի ավտոմեքենա։
Թողնել պատասխան