Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է՝ Հայաստանը խախտել է եռակողմ համաձայնությունը և նոր ուժեր կենտրոնացրել Ղարաբաղում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Հայաստանը խախտել է նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնությունը և նոր ուժեր կենտրոնացրել Ղարաբաղում։

Ադրբեջանի բանակը կձեռնարկի համարժեք քայլեր, նման իրավիճակն անընդունելի է, հայտարարել է պտոնական Բաքուն։

«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն Ղարաբաղում մնացած հայկական ուժերի մնացորդները պետք է դուրս բերվեին Ադրբեջանի տարածքից, որտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել», — հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը, ընդգծելով, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ժամանակավոր բնույթ է կրում։

«Վերջին օրերին Հայաստանը խախտել է եռակողմ հայտարարությունը՝ իր զինված ուժերը տեղափոխելով Ադրբեջանի տարածք և նոր հայկական դիրքեր բացել Մուխտարաքենդի (Մխիթարաշեն) ու Շուշաքենդի (Շոշ), ինչպես նաև Քելբաջարի (Քարվաճառ) և Լաչինի (Բերձոր) արևելյան հատվածներում։ Դրանով հայկական կողմը միտումնավոր գնում է սադրանքների՝ իրավիճակը սրելու համար»,- պնդում է Բաքուն։

Նման հարցը նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր բարձրացրել, ով նաև միջազգային կառույցներին ու ՄԱԿ-ին էր դիմել, պնդելով, թե Հայաստանը ապօրինի ուժեր է կենտրոնացրել Ադրբեջանի տարածքում։ Հայկական կողմը Ադրբեջանից հնչող այդ մեղադրանքներին ի պատասխան մեջբերում է եռակողմ հայտարարության դրույթը, ըստ որի նոյեմբերի 9-ից հետո կողմերը մնում են զբաղեցրած դիրքերում։

Դիտումների քանակը: 4190
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին