Ադրբեջանցիները պոկել են Հայաստանի Հանրապետության դրոշը և «Armenia» անունը

20210918_131100

Ադրբեջանական «խաղաղասեր» զինորականները շարունակում են իրենց հակահայկական գործողությունները։ Այս անգամ էլ վերջիններս բեռնատարներից դանակով պոկել են Հայաստանի Հանրապետության դրոշը և «Armenia» անունը։

Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 17-ին, Գորիս-Կապան մայրուղու վրա տեղակայված ադրբեջանական ոստիկանների մասնակցությամբ կրկին նոր միջադեպ էր գրանցվել` վերջիններս կանգնեցրել են «Լեռնային Արցախ» ֆուտբոլային թիմի պատանիներին տեղափոխող հայկական միկրոավտոբուսը, ստուգել, միաժամանակ սվինով պոկել են միկրոավտոբուսին կպցրած խորհրդանիշերը, մասնավորապես` Արցախի Հանրապետության դրոշը:

Ադրբեջանցիները պոկել են Հայաստանի Հանրապետության դրոշը և «Armenia» անունը

Տեղեկացնենք, որ «Լեռնային Արցախ» ֆուտբոլային թիմը Կապանից վերադառնում էր հաղթանակով` 6։1 հաշվով, իսկ թիմի ավագը Արցախյան երրորդ պատերազմում նախատակված Գենադի Ասկարյանի որդին է։

Դիտումների քանակը: 4343
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին