Ժամը 20:20-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա: Հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծսռայությունից։
«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրը հայտնում է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:
«Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է չճշտված, սխալ տեղեկություններ չտարածել և հետևել պաշտոնական լրահոսին»,- հավելում են ռազմական գերատեսչությունից:
Հիշեցնենք, որ ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում էին կրակը Կութի և Սոթքի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ`կիրառելով ականանետ։
Թողնել պատասխան