Ադրբեջանական կողմի կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել

Սոթք

Մայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ–ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ։ Շփման գծի միջադեպը հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

ՊՆ-ն վստահեցնում է, որ ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

Տեղեկացնենք, որ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ ձախ ձեռքի կողմից` սրտի ուղղությամբ, հրազենային վիրավորում է ստացել հանքի հորատողը սակայն, բարաբախտաբար, ներքին օրգանները չեն վնասվել ու նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դիտումների քանակը: 4076
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին