ՀՀ ՊՆ հերքում է ադրբեջանական մարտական դիրքերը գնդակոծելու Բաքվի պնդումները

ՀՀ ՊՆ-ն հերթական ապատեղակատվություն է որակել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն առ այն, որ այսօր Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,– ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե «այսօր առավոտյան, ժամը 08։50-09։00-ի սահմաններում, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակոցներ են արձակել Վարդենիսի շրջանի [Բասարկեչարի շրջան] Շորջայի [Յուխարի] դիրքերից Քարվաճառի [Քելբաջարի] շրջանի Զյայլիկ բնակավայրի ուղղությամբ։ Պատասխան գործողությամբ կրակը դադարեցվել է։ Իրավիճակն այս պահին կայուն է»։

Այսօր ավելի վաղ Արցախի ՄԻ պաշտպանը հայտնել էր, որ առավոտյան ժամը 05:50-ի սահմաններում Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։

Դիտումների քանակը: 3935
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին