Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է Արցախից «հայկական ապօրինի կազմավորումները» դուրս բերելու պահանջը

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Արցախում իրավիճակի լարման վերաբերյալ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությանը՝ նշելով, որ այն պաշտոնական Երևանի հերթական փորձն է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը։ Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են դիրքերի, տեղակայման վայրերի ճշգրտման գործընթացը՝ առանց ուժ կիրառելու։

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության, Ացախում՝ ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ժամանակավոր տեղակայման հատվածում, գազամատակարարման խնդիրը կապված է տարածաշրջանում եղանակային վատ պայմանների հետ։ Պաշտոնական Բաքուն, սակայն, չի մանրամասնում, թե եղանակային վատ պայմանները հատկապես ինչ խոչընդոտ են ստեղծել գազամատակարարման վերականգնման համար։

Այսպիսով, իր խոսքում Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկնում է «Ղարաբաղից «հայկական ապօրինի կազմավորումները» դուրս բերելու, ինչպես նաև միջազգային իրավական սկզբունքների հիման վրա հարաբերությունները նորմալացնելու պահանջը»։

Դիտումների քանակը: 4428
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին