Ադրբեջանի օմբուդսմենի պաշտոնական ներկայացուցիչներն այցելել են Բաքվի թիվ 1 Քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում են ՀՀ քաղաքացիներ։ Այդ մասին հայտնում է Թուրան լրատվական գործակալությունը։
«Նրանք ընդունել և լսել են բազմաթիվ կալանավորների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների, որոնք ձերբակալվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո», — վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը՝ հայտնում է աղբյուրը։
Բացի այդ նշվում է, որ հայ ռազմագերիներին «տրամադրվել են իրենց իրավունքներին վերաբերող իրենց լեզվով օրենսդրական ակտեր»։
«Պարբերական հանդիպումների ժամանակ նշվել է, որ այդ անձանց նկատմամբ պահպանվում են օրենքի պահանջները, ապահովվում են նրանց իրավունքները, ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն, արդյունավետ կազմակերպվում է ժամանցը», — ասվում է հաղորդագրությունում։
Հայազգի ռազմագերիները, Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի հավաստմամբ, որևէ բողոք չունեին։
Աղբյուրը նշում է, որ բանտում գտնվողները 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում բերման են ենթարկված 70 զինծառայողներից են։ Նշվում է նաև, որ նրանցից 30֊ը դեռ կալանքի տակ են։
Թողնել պատասխան