Ադրբեջանի նախաձեռնությամբ կայացել է Ալիև֊Պուտին հեռախոսազրույցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման աշխատանքների ակտիվացումը։ Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Համաձայն հաղորդագրության կողմերի հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020թ. նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման եռակողմ ձևաչափով աշխատանքի ակտիվացմանը», — ասված է տարածած գրության մեջ:

Երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի քննարկման ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը հաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը:

Պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ և ԱՀ արտգործնախարարներ Լավրովը և Բայրամովը ևս քննարկել են ԼՂ հարցի հումանիտար խնդիրները։

Դիտումների քանակը: 4334
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին