Ադրբեջանի նպատակը Արցախը հայաթափելն է. Փաշինյանը` La Repubblica-ին

La Repubblica

Արցախում այս պահի դրությամբ իրավիճակը հետևյալն է. որոշ թվով մարդիկ, որոնք ունեն առողջական խնդիրներ, ԿԽՄԿ միջոցով տեղափոխվում են ՀՀ, որոշ թվով քաղաքացիներ, հիմնականում` ուսանողներ, որոնք սովորում են ՀՀ-ում, տեղափոխվել են: Այդ մասին` Առաջին լրատվական ալիքի փոխանցմամբ, La Repubblica-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դրանից առաջ կա լուրջ խնդիր, այն հետևյալն է. դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ԼՂ շուրջ 5 000 բնակիչ չի կարողանում վերադառնալ, ու մոտ 30 000 բնակիչներ նույնպես չեն կարողանում վերադառնալ. այս խմբի մեջ մարդիկ են, որ 2020 թ. պատերազմի ընթացքում լքել են բնակավայրերը, քանի որ դրանք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, այս մարդկանց խնդիը դե յուրե լուծված է, դե ֆակտո` ոչ, որովհետև եռակողմ հայտարարության 7-րդ կետում արձանագրված է, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ»,- ասաց նա` նշելով, որ այս կատեգորիայի մեջ մտնող մի քանի տասնյակ հազար հայ կա, որ զրկված է այդ հնարավորությունից:

«Մենք չենք թաքցրել, մեր դիտարկմամբ Ադրբեջանի նպատակը ԼՂ-ն հայաթափելն է, դա է պատճառը, որ արհեստական հումանիտար ճգնաժամ է ստեղծվել` Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու միջոցով»,- նշեց վարչապետը:

Դիտումների քանակը: 3831
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին