Ադրբեջանի ՊՆ-ն պատերազմում կրած կորուստների նոր ցուցակ է հրապարակել

ադրբեջան

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների թիվը: Համաձայն աղբյուրի զոհված ադրբեջանցի զինծառայողների թիվը հասել է 2904-ի:

Ըստ գերատեսչության՝ խոսքը մինչև 2021 թ. հունիսի 14-ը հուղարկավորված զինծառայողների մասին է: Հաղորդվում է նաև 10 անհետ կորածի մասին:

Նշենք, որ ադրբեջանցի ընդդիմադիրները պարբերաբար կասկած են հայտնում կորուստների մասին պաշտոնական տվյալների վերաբերյալ: Բացի այդ, հրապարակվող պաշտոնական թվերում որևէ հիշատակում չկա Արցախյան երկրորդ պատերազմում Բաքվի ներգրաված վարձկանների շրջանում կորուստների մասին:

Այսօր` հունիսի 14-ին, Wargonzo թելեգրամ ալիքը հետաքրքրական փաստ է հրապարակել, համաձայն որի 2020 թվականի հոկտեմբերի 4-5-ն ընկած ժամանակահատվածում Ֆիզուլիի (Վարանդա) ուղղությամբ անհաջող հարձակման արդյունքում, նահանջի ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից 300 վարձկան է գնդակահարվել։

Հիշեցնենք նաև, որ թուրքիական TRT ռուսալեզու լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Թուրքիան օգնություն է ուղարկել 2020թ. պատերազմում զոհված 6000 ադրբեջանցի զինվորների ընտանիքներին, որը ժամեր անց խմբագրվել էր։

Ադրբեջանական ընդդիմադիր աղբյուրները տարվա սկզբին խոսում էին 9000-10.000 զոհի մասին, որոնք ադրբեջանական իշխանությունը ջանաբար թաքցնում է։

Հիշեցնենք նաև այն փաստը, որ 2020թ. դեկտեմբերին Ադրբեջանի ԳՇ հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր 9000-12.000 սպանված ադրբեջանցու մասին և որը հրապարակումից ժամեր անց հեռացվել է։

Դիտումների քանակը: 4481
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին