Հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում: Այդ մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Համաձայն հաղորդագրության միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, իսկ գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է:
Ադրբեջանից վերադարձվել են Տեղ գյուղի 2 բնակիչ

Թողնել պատասխան