Բաքուն վերադարձրեց 15 զինծառայող ականապատման քարտեզների դիմաց

Նեռ

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները փոխանցվել են հայկական կողմին Ակնայի ականապատ տարածքի քարտեզի տրանադրելու դիմաց։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

“Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2021 թվականի հունիսի 12-ին Հայաստանի կողմից Աղդամի շրջանում տեղակայված 97 հազար հակատանկային և հակահետևակային ականների տեղանքի  տրամադրելու դիմաց 15 ձերբակալված հայեր Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ` ադրբեջանա-վրացական սահմանով, հանձնվել են հայկական կողմին”, — ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի արտգործ նախարարությունն քարտեզների դիմաց գերիներին վերադարձնելու հարցում առանցքային է համարում և նշում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերիի և եվրոպացի ( Միշել, Լինդե) պաշտոնյաների անունները:

Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով ՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև հունիսի 5-ն ականի պայթյունից Ադրբեջանին հանձնված տարածքներում զոհվել է յոթ զինծառայող և 20 քաղաքացիական անձ, ևս 86 զինծառայող ու 29 քաղաքացիական անձ վիրավորվել է:

Բաքուն վերադարձրեց 15 զինծառայող ականապատման քարտեզների դիմաց

Դիտումների քանակը: 4224
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին