Օրերս Մարսելի «Օլիմպիկը» Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում սեփական հարկի տակ ընդունել է ադրբեջանական «Քարաբաղ» ակումբին։ Խաղի արդյունքում «Օլիմպիկը» գրանցվել է 3:1 հաշվով հաղթանակ:
Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած խաղին ներկա են եղել նաև հայ երկրպագուները, ովքեր տրիբունաներում բարձրացրել են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դրոշները:
Բացի այդ, հայազգի երկրպագուները մարզադաշտ «Ղարաբաղը (Արցախը) Հայաստան է», «Ճանաչեք Արցախի Հանրապետությունը», «Շուշի, ոչ Շուշա» գրությամբ պաստառներ են ցուցադրել:
Պարտված «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբն իրենց պարտությունում մեղադրել է հայերին նշելով, որ իրենց կողմից պաշտոնական բողոք կհղվի ՈՒԵՖԱ-ին և ՖԱ Մարսելին՝ կապված ՈՒԵՖԱ-ի Կոնֆերանսի լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Մարսել»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ մարզադաշտում հայերի «սադրանքի» հետ:
«Մենք ակնկալում էինք նման բան: Հայերը բազմիցս սադրանքների են դիմել այն խաղերի ժամանակ, որոնց մասնակցել է Ղարաբաղը: Տեղադրված սադրիչ պաստառն անմիջապես հանվել է մարզադաշտի անվտանգության ծառայության կողմից»,- ասել թիմի մամուլի քարտուղար Գյունդուզ Աբբասզադեն։
Թողնել պատասխան