Էրդողանը փորձում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի առաջիկայում, Ուկրաինայի շուրջ իրավիճակը քննարկելու նպատակով, հեռախոսային բանակցություններ անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը:

«Ռուսաստանի առաջնորդնի և Ուկրաինայի նախագահի հանդիպումը կազմակերպելու մասին մեր նախագահի առաջարկը, ըստ էության, ամենակարեւոր և կոնկրետ քայլն է այս ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ։ Այդ հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր նախագահի փորձերը շարունակվում են: Ուկրաինա կատարած մեր վերջին այցի ժամանակ նա քննարկել է այդ հարցը նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Նա բարձրաձայնել է այդ հարցը նաև նախագահ Պուտինի հետ զրույցում: Առաջիկայում կկայանան հեռախոսազրույցներ, որոնց ընթացքում դարձյալ վեր կհանվի այդ առաջարկը», — նշել է Քալինը` հավելելով, որ Թուրքիայի պաշտոնական անձինք շփվում են ՌԴ-ից իրենց գործըներների հետ ու շարունակում են նախապատրաստել Պուտինի այցը Թուրքիա:

Տեղեկացնենք, որ այսօր Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին իրավիճակը Դոնբասում սրվել է։ Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հայտարարել են ուկրաինացի ուժայինների կողմից տասնյակ գնդակոծությունների մասին: ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռուսաստան՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ:

Դիտումների քանակը: 3909
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին