Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակում է գործել չճանաչված ԴԺՀ վրա

IMG_20220221_114245_620

Այսօր՝ փետրվարի 21-ին, ժամը 08.10-ին, Դոնեցկի շրջանում հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացում է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում են ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբից։

Ինչպես նշում է աղբյուրը, դիվերսիոն խմբին հաջողվել է պայթեցնել ԴԺՀ ժողովրդական միլիցիայի վարչության հրթիռահրետանային սպառազինության պահեստը։

«Հակառակորդը փորձել է հատել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը։ ԴԺՀ ԺՄՎ-ի մարտիկները կասեցրել են առաջխաղացում»,- գրում է աղբյուրը` հավելելով, որ ԴԺՀ ԺՄՎ-ի մարտիկները կասեցրել են առաջխաղացումը` իրենց վերահսկողության տակ վերցնելով գլխավոր հաղորդակցման միջոցները։

Ներկայումս մարտեր են ընդհանում։

Տեղեկացնենք, որ չճանաչված ԼԺՀ-ի ղեկավարը որոշում է ստորագրել, համաձայն որի 55 և բարձր տարիքային խմբի ներկայացուցիչները կամավոր կարող են անդամագրվել հայրենիքի պաշտպանությանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակամարտության երկու կողմերում էլ բնակվում են հայազգի ներկայացուցիչներ, ուստի տարածաշրջանի բոլոր զարգացումները կարևոր են մեզ համար։

Դիտումների քանակը: 4260
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին