2 սպանության փորձ` նռնակը պայթեցնելու միջոցով

20220221_135358

2022 թվականին ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Սարալանջ թաղամասում երեք օրվա ընթացքում նռնակը պայթեցնելու միջոցով երկու սպանության փորձ է կատարվել։

Համաձայն ԱՀ դատախազության հաղորդագրության «2022թ. փետրվարի 18-ին, ժամը 21:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բեկզադյան փողոցի նրբանցք թիվ 12 տանը անձնական անբարյացակամ հարաբերությունների հողի վրա վիճաբանություն է առաջացել նույն տան բնակիչ Գ. Պ.-ի և Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի բնակիչ Յու. Ս.-ի միջև, որի ընթացքում Գ.Պ-ն իր մոտ ապօրինի պահվող, ենթադրաբար ռազմամթերք հանդիսացող «F1», «M-75» և «РГД-5» նռնակներից «РГД-5» տեսակի նռնակը մարտական վիճակի բերելով, դիտավորությամբ վերջինիս կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով վտանգի ենթարկելով վիճաբանությունը դադարեցնելու համար միջամտած երկու այլ քաղաքացիական անձանց կյանքը, մարտական վիճակի բերված նռնակը նետել է Յու. Ս.-ի ոտքերի տակ՝ առաջացնելով պայթյուն, սակայն վերջիններիս կողմից հարակից սենյակներում թաքնվելու հետևանքով, Գ.Պ.-ի կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունը ավարտին չի հասցվել»:

Դեպքի առթիվ 19.02.22թ. ԱՀ քրեական օրենսգրքի 33/103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և Գ.Պ.-ն ձերբակալվել է։

Նույն աղբյուրի փոխանցմամբ «2022թ. փետրվարի 20-ին, ժամը 22:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բարեպաշտ փողոցի թիվ 100 տանը կենցաղային հողի վրա վիճաբանություն է առաջացել նույն տան բնակիչներ Ա. Ա.-ի և Բ. Բ.-ի միջև, որի ընթացքում վերջինս իր մոտ ապօրինի պահվող, ենթադրաբար ռազմամթերք հանդիսացող «F-1» տեսակի նռնակը ձեռքում պահելով՝ այն պայթեցնելու միջոցով սպանության իրական սպառնալիք է տվել Ա.Ա.-ին: Վիճաբանությունն ավարտվել է ոստիկանության ծառայողների միջամտությամբ»:

Դեպքի առթիվ 21.02.22թ. ԱՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և Բ.Բ.-ն ձերբակալվել է։

Դիտումների քանակը: 4057
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին