Մակրոնը Պուտինի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը հարցը

Մակրոն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձ են կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ նախագահները գոհունակություն են հայտնել իրադրության կայունացման և խաղաղ կյանքի հաստատման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի կապակցությամբ: Նշվում է, որ այդ հարցերում Ռուսաստանն ու Ֆրանսիան ինչպես այժմ, այնպես էլ հետագայում մտադիր են գործել համաձայնեցված»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ Պուտինը շնորհավորել է Էմանուել Մակրոնին ծննդյան օրվա առթիվ։ Առաջնորդները Սուրբ Ծննդյան և Ամանորի տոներին ընդառաջ փոխանակվել են բարեմաղթանքներով։

Տեղեկացնենք, որ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում ՌԴ նախագահը նշել է, որ ռուս խաղաղապահներն ավելի քան մեկ տարի է` Ղարաբաղում օգնում են կայունության պահպանմանը։

«Մեծ մասամբ նրանց ջանքերի շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, ականազերծվել են մի շարք շրջանների տարածքներ, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքները, պահպանվել են պատմական և մշակութային հուշարձանները»,- ասել է Պուտինը։

Մակրոնը Պուտինի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը հարցը

Դիտումների քանակը: 4367
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին