Արցախցիները կստանան 50 000 ՀՀ դրամ միանվագ օգնություն

Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ԱՀ հաշվառում ունեցող առանձին խմբերի անձանց 50 000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնությունը տրամադրվելու է 2022թ հունվար ամսին: Այդ մասին ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել։

Համաձայն աղբյուրի ծրագրի շահառու են հանդիսանում՝

  • 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձինք
  • 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաները:

Հավելվում է նաև, որ ծրագրից չեն օգտվելու տեղահանված քաղաքացիները, քանի որ նրանց համար գործում է ֆինանսական աջակցության այլ միջոցառում՝ ՀՀ կառավարության հետ մեկտեղ:

Դրամական օգնությունը կտրամադրվի առանց գրավոր կամ առցանց եղանակով դիմում ներկայացնելու՝ Արցախի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա:

Դիտումների քանակը: 7785
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Մեկ պատասխան “Արցախցիները կստանան 50 000 ՀՀ դրամ միանվագ օգնություն”-ին

  1. Yurik Simonyan
    1

    Qasatax

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին