Ադրբեջանում ուղղաթիռի վթարի հետևանքով 14 մարդ է զոհվել

Screenshot_20211130-185544_Gallery

Նոյեմբերի 30-ին ժամը 10։40-ի սահմաններին Ադրբեջանի Խըզըյի շրջանում գտնվող «Ղարահեյբաթ» ռազմական օդանավակայանում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 14 մարդ։ Այդ մասին հայտնում են երկրի Պետական սահմանապահ ծառայությունից։

Աղբյուրի փոխանցմամբ` ավիավթարի 14 զոհերից 13-ը սպաներ են, այդ թվում` մեկ գնդապետ, մեկ փոխգնդապետ, հինգ մայոր և չորս կապիտան։ Ռազմական գերատեսչության հաղորդմամբ` ևս երկու զինվորականներ՝ փոխգնդապետ Էմիլ Ջաֆարովը և կապիտան Ռամին Ադիլովը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ։

Վթարի առթիվ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Թռիչքների և դրանց նախապատրաստման կանոնների խախտման» հոդվածով։

Դիտումների քանակը: 4164
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին