Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները «Close Quarter Battle–2021» զորավարժություն են անցկացրել

20211130_224713

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները համագործակցության եռակողմ ծրագրի շրջանակներում նոյեմբերի 22-26-ը «Close Quarter Battle-2021» զորավարժություն են անցկացրել: Այդ մասին հաղորդում է Greek City Times պարբերականը։

Համատեղ զորավարժությունների նպատակն էր բարձրացնել մարտական պայմաններում Միացյալ հատուկ նշանակության ուժերի մարտունակության մակարդակը և փոխգործակցությունը:

Զորավարժությունը ներառել է արագ արձագանքման մարտական հրաձգություն, շարժվող թիրախների ոչնչացում, գիշերային ու քաղաքային մարտեր, բնակելի թաղամասերում մահացածների և վիրավորների հետ աշխատանքներ:

Կիպրոսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «համագործակցության եռակողմ ծրագրի շրջանակներում անցկացվող զորավարժություններն արտացոլում են Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի զինված ուժերի փոխգործակցության բարձր մակարդակը»։

Դիտումների քանակը: 4368
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին