Ադրբեջանը Դրմբոնում և Կաշենում ստուգումներ է սկսում

ԱզերԳոլդ

Պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ անցնող շաբաթ` դեկտեմբերի 3-ին և 7-ին, տեղի ունեցած բանակցությունների արդյունքների համաձայն՝ այսօրվանից ստուգումներ են սկսում Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում։ Այդ մասին հայտնում է APA  լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության և Բնապահպանության և բնական պաշարների նախարարության համատեղ հայտարարությանը։

«2022 թվականի դեկտեմբերի 3-ին և 7-ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքների համաձայն՝ դեկտեմբերի 10-ից, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության, բնապահպանության և բնական պաշարների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գործող Պետական գույքի ծառայության աշխատակիցները և «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ն սկսում են նախնական մոնիտորինգ՝ ուսումնասիրելու օգտակար հանածոների հանքավայրերում ապօրինի շահագործման փաստերը Ադրբեջանի Հանրապետության տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը»,- նշում է աղբյուրը։

Դիտումների քանակը: 4134
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին