Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության մասին արձանագրություն է ստորագրվել: Այդ մասին տեեկացնում է minval.az լրատվական գործակալությունը։
Արձանագրությունը ստորագրվել է ապրիլի 27-ին կայացած միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստից հետո:
Հանդիպմանը մասնակցում էին հանձնաժողովի համանախագահներ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունները:
Աղբյուրը նշում է, որ հաջողությամբ շարունակվում են աշխատանքները առևտրի և ներդրումների ոլորտում` 6 ճանապարհային քարտեզների շրջանակներում։ Փոխադարձ հարաբերությունները պլանավորում են խորացնել տրանսպորտային ներուժի ավելացման, թվայնացման, նորարարական զարգացման և թվային տնտեսության, զբոսաշրջության և հումանիտար ոլորտներում:
Բացի այդ նշվել է, որ այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 2% -ով:
Հանդիպմանը քննարկվել են օրակարգային հարցեր, հաջողությունները և համագործակցության հեռանկարները առևտրի, տնտեսական, տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության, հումանիտար ոլորտներում և այլն:
Թողնել պատասխան