Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին բենզալցակայան է բացել

20211220_175010

Գորիս-Կապան ճանապարհահատվածին բացվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) առաջին բենզալցակայանը, որին մասնակցել է նաև SOCAR-ի ղեկավար Ռովնագ Աբդուլաևը։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik Ադրբեջանը:

Աբդուլաևի պնդմամբ բենզալցակայանն ունի միջազգային կարգավիճակ, որի ծառայություններից կարող են օգտվել ցանկացած տեսակի ավտոմեքենաներ։ Աղբյուրը հայտնում է, որ միջպետական ճանապարհից օգտվող մեքենաները նույնպես կսպասարկվեն, ինչի ապահովման համար այնտեղ աշխատելու է նշված երկրի բանկերից մեկի մասնաճյուղը, որն էլ լուծելու է արժույթի հարցերը։

Աղբյուրը նաև նշում է, որ Շուշիյում, Ակնայում և Վարանդայում ևս կառուցվում են բենզալցակայաններ։

Դիտումների քանակը: 4535
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին