Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի 2 դիվերսանտներին

20211221_014836

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահները ձերբակալել են Ադրբեջանի ԶՈւ երկու սահմանախախտ զինծառայողների։ Այդ մասին օրեր անց հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

«Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին»-, նշում է ռազմական գերատեսչությունը:

Պաշտոնական կառույցները, սակայն, որևէ տեղեկատվություն չէին հայտնել այս ձերբակալման մասին, թեև սոցցանցում, տելեգրամյան ալիքներում այդ մասին տեղեկատվությունը դեռ երկու օր առաջ էր շրջանառվում:

Փաստի առթիվ ՀՀ ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Աբսուրդի փառատոնը շարունակվում է համաձայն տխմար, հակահայկական, ապազգային, շինծու «խաղաղության դարաշրջանի» տեսլականի։

Հայկական կողմը, հումանիտար նկրտումներից ելնելով, ՌԴ միջնորդությամբ վերադարձրել է ձերբակալված Ադրբեջանի ԶՈՒ 2 սահմանախախտ զինծառայողներին. ՊՆ

Հիմա հարց՝ ինչո՞ւ ադրբեջանցի դիվերսանտներին հայկական կողմը չփոխանակեց մեր գերի տղերքի հետ։

Լավ մտածեք, շատ լավ մինչև պատասխանելը։

Միանգամից ասեմ, որ ռուսները “не при чем”»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հաստատելով գերեվարման փաստը։

Հայտնի է նաև, որ գերեվարված զինվորականներից մեկը կապիտանի կոչում ունի:

Դիտումների քանակը: 4350
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին