Ստանիսլավ Զասը եղել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետում

image (4)

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Աղբյուրը հայտնում է նաև, որ Զասին ուղեկցել են ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանն ու մի շարք սպաներ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, մասնավորապես, եղել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետում։ Տեղում նա ծանոթացել է սահմանային իրավիճակին։

«Ստանիսլավ Զասին ներկայացվել են ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից իրականացված՝ նախորդ մի քանի շաբաթների հրադադարի խախտումների դեպքերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հետևել է հենակետում իրականացվող մարտական հերթապահությանը։ Նա նաև զրուցել է զինծառայողների հետ։

Այցի ընթացքում նա պատասխանել է լրագրողների հարցերին՝ ներկայացնելով ՀԱՊԿ դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և լարվածությունը թուլացնելուն միտված միջոցառումների վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանային իրադրության խաղաղ, քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն։ Վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել աշխատանքերն այդ ուղղությամբ։

Դիտումների քանակը: 4011
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին