Նոյեմբերի 2-ին ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս տասնմեկ ծառայողի աճյուն: Այդ մասին հաղորդում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Համաձայն հաղորդագրության աճյունի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նոյեմբերի 2-ի տվյալներով որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1697 աճյուն:
Թողնել պատասխան