Ադրբեջանին հանձնած համայնքների բնակիչներին սոցիալական աջակցություն կտրամադրվի

Քաշաթաղի-շրջան.

ՀՀ Կառավարությունը հրապարակվել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանին հանձնած համայնքների բնակիչներին սոցիալական աջակցության տրամադրման մասին տեղեկություն:  Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

《1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն սույն հավելվածին կից ցանկում ներառված Արցախի համայնքի հաշվառում և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ:
2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ։
3. Սույն միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե երեխայի ծնողը հանդիսանում է ծրագրի շահառու:
4. Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը:
5. Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի և Արցախփոստի միջոցով:
6. Սույն հավելվածին կից ցանկում ներառված Արցախի համայնքներում հաշվառման և սույն հավելվածի 1-ին կետում նշված՝ առնվազն վերջին 3 ամսվա փաստացի բնակվելու հանգամանքը հավաստվում է Արցախի կառավարության կողմից:

Հիշեցնենք, որ երեկ հայտնի է դարձել այն բնակավայրերի ցանկը՝ ըստ շրջանների, որոնք հանձնվում կամ արդեն հանձնվել են հակառակորդին.

Քաշաթաղի շրջան

1. Կովսական
2. Միջնավան
3. Որոտան
4. Ալաշկերտ
5. Աղաձոր
6. Աղանուս
7. Աղավնատուն
8 Այգեհովիտ
9. Այգեկ
10. Արախիշ
11. Արծվաշեն
12. Արտաշավի
13. Գանձա
14. Գետամեջ
15. Գետափ
16. Գողթանիկ
17. Դրախտաձոր
18. Երիցվանք
19. Իշխանաձոր
20. Լեռնահովիտ
21. Ծաղկաբերդ
22. Ծիծեռնավանք
23. Ծոբաձոր
24. Կերեն
25. Կումայրի
26. Հակ
27. Հակարի
28. Հայկազյան
29. Հոչանց
30. Ձորափ
31. Ղազարապատ
32. Մամարք
33. Մարտունաշեն
34. Միրիկ
35. Մշենի
36. Մոշաթաղ
37. Մուշ
38. Նորաշենիկ
39. Շալուա
40. Սարատակ
41. Սոնասար
42. Ներքին Սուս
43. Վակունիս
44. Վաղազին
45. Վան
46. Վարդաբաց
47. Վուրգավան
48. Տիգրանավան
49. Ուռեկան
50. Փակահան
51. Քաշունիք
52. Քարեգահ

Մարտակերտի շրջան

1. Նոր Սեյսուլան
2. Հովտաշեն
3. Նոր Հայկաջուր
4. Նոր Կարմիրավան
5. Նոր Այգեստան
6. Նոր Մարաղա
7. Թալիշ
8. Մատաղիս

Շահումյանի շրջան

1. Քարվաճառ
2. Ակնաբերդ
3. Նոր Բրաջուր
4. Նոր Գետաշեն
5. Դադիվանք
6. Եղեգնուտ
7. Զուար
8. Նոր Էրքեջ
9. Խարխափուտ
10. Ծար
11. Նոր Կարաչինար
12. Հավսաթաղ
13. Նոր Մանաշիդ
14. Չարեքտար
15. Նոր Վերինշեն
16. Քնարավան

Հադրութի շրջան

1. Հադրութ
2. Ազոխ
3. Ակնաղբյուր
4. Այգեստան
5. Առաջամուղ
6. Առաքել
7. Արեւշատ
8. Բանաձոր
9. Դրախտիկ
10. Թաղասեռ
11. Թաղոտ
12. Խանձաձոր
13. Ծակուռի
14. Ծամձոր
15. Կարմրակուճ
16. Հակակու
17. Հարթաշեն
18. Մարիամաձոր
19. Մեծ Թաղեր
20. Մոխրենես
21. Նորաշեն
22. Պլեթանց
23. Ջրակուս
24. Վարդաշատ
25. Տող
26. Տումի
27. Ուխտաձոր
28. Քյուրաթաղ
29. Մեխակավան

Շուշիի շրջան

1. Շուշի
2. Քարին տակ
3.Լիսագոր

Ասկերանի շրջան

1. Ավետարանոց
2. Ակնաղբյուր
3. Ջրաղացներ
4. Մադաթաշեն
5. Սղնախ
6. Մոշխմհատ
7. Ուղտասար
8. Արմենակավան

Մարտունու շրջան

1. Ջիվանի
2. Շեխեր
3. Զարդանաշեն
4. Սարգսաշեն
5. Թաղավարդ
6. Վազգենաշեն

Դիտումների քանակը: 5226
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին