Շմոլ գազից թունավորման դեպք Ստեփանակերտում

gaz_0

2020թ. նոյեմբերի 22-ին ժամը 23:50-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ–ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 23:00-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1995թ. ծնված Տ. Մ.-ն:
Ստուգմամբ պարզվել է, որ Տ. Մ.-ն թունավորումը ստացել է նոյեմբերի 22-ին ժամը 22:00-ի սահմաններում` տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ բաղնիքում առկա գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետած շմոլ գազից:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքային վարչությունը:

Դիտումների քանակը: 4509
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին