Կարեն Սարգսյանն այցելել է ականի պայթյունից վիրավորված փրկարարներին

ԱԻ

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այցելել է Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայողներին, որոնք այսօր Մատաղիս-Թալիշ ուղղություններում զոհված զինծառայողների մարմինները որոնելիս, ականի վրա պայթել ու մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Վերջիններս հոսպիտալացվել են: Այդ մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայությունը։
«Ծառայության ղեկավարը խոսել է բժիշկների հետ, հետաքրքրվել վիրավորների առողջական վիճակով: Վերջիններս հավաստիացրել են, որ փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի սպա է վիրավորվել, մահացել է 1 ադրբեջանցի զինծառայող։ Նշվում էր, որ զոհված զինծառայողների մարմինների փոխանակման համատեղ խումբը, որի կազմում ընդգրկված են ռուս խաղաղապահները, Ադրբեջանի ԶՈւ–ն, Լեռնային Ղարաբաղի ԱԻՆ–ի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, նոյեմբերի 23-ին զոհվածների մարմիններ են փնտրել Թարթառի շրջանում։

Հիշեցնենք, որ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հայտարարությունում ասվում էր, որ պատերազմի առաջին օրվանից իրենց մասնագիտական առաքելությունը կատարելիս Արցախի ԱԻ պետական ծառայության 4 փրկարար ծառայողներ զոհվել են, ևս 17-ը՝ վիրավորվել:

Դիտումների քանակը: 4592
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին