Ադրբեջանը հետ է քաշել իր ստորաբաժանումներն Արցախի Փառուխ գյուղից. ՌԴ ՊՆ

Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի շրջակայքից: Նման հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն։

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Ասկերանի շրջանում: Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է երկուական անձ՝ յուրաքանչյուր կողմից։ Հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից իրադրությունը կայունացել է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ապահովել են Քաշաթաղի շրջանով [Լաչինի միջանցքով] Ադրբեջանի զինված ուժերի երեք շարասյուների ուղեկցումը՝ երկուսը հյուսիսային և մեկը՝ հարավային ուղղությամբ:

Հսկողություն է իրականացվել 4 ուղղություններով՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում:

Պաշտոնական Ստեփանակերտը դեռևս չի արձագանքել այդ տեղեկությանը։

Դիտումների քանակը: 4747
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին